Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից Արցախի Հանրապետությունում անցկացվել են փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների ուսուցման, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և ՀՀ գլխավոր դատախազության հետ կնքված լրացուցիչ կրթության ուսուցման ծառայությունների գնման պետական պայմանագրի շրջանակներում սույն թվականի հուլիսի 18-ից 22-ը ներառյալ Ստեփանակերտ քաղաքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների կողմից անցկացվել են Արցախի Հանրապետությունում փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների աշխատակիցների ուսուցման, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ:
Դասընթացներին ներգրավված էին Արցախի Հանրապետության դատախազության, ներքին գործերի նախարարության, քննչական կոմիտեի և ոստիկանության իրավասու աշխատակիցները:
Դասընթացները ներառում են դատափորձագիտական ոլորտի տարբեր ուղղություններով յոթ տասնյակից ավելի արդիական թեմաներ՝ հաշվի առնելով նորագույն գիտական նվաճումներն ու միջազգային առաջադեմ փորձը:
Դասընթացների շրջանակներում մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ քրեական դատավարության շրջանակներում փորձաքննությունների նշանակման, փորձաքննությունների շրջանակներում հարցադրումների ճշգրիտ և լիարժեք ձևակերպման, փորձաքննության տեսակի ճիշտ ընտրության, փորձաքննության ընթացքի ապահովման և արդյունքների գնահատման առանձնահատկությունների վերաբերյալ։
Դասընթացների ավարտին ունկնդիրները հաջողությամբ հանձնեցին թեստավորումը և ստացան համապատասխան վկայականներ:
Նշված դասընթացների անցկացումը նպատակ ունի նպաստել ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԱՀ-ում քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմիների գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչն ունի կարևոր նշանակություն մեր երկրներում իրավակարգի ամրապնդման և օրինականության հաստատաման գործում:
28 Դեկտեմբեր 2016